
Հայերեն էլեկտրոնային գիրք
Արհեստական բանականությունը հանրային հատվածում
Հնարավորությունների առավելագույն օգտագործում և ռիսկերի կառավարում
Զեկույցի յոթ գլուխները քննում են հանրային հատվածում արհեստական բանականության կիրառությունները, աշխատանքի որակի, կողմնակալության, կիբեռանվտանգության և գաղտնիության ռիսկերը, կառավարման ու գործնական կիրառման մոտեցումները, էթիկական հարցերը և անհրաժեշտ ինստիտուցիոնալ հիմքերն ու տվյալների ենթակառուցվածքը։ Երկու հավելվածները ներկայացնում են տեխնիկական հիմունքներն ու ոլորտային կիրառությունները։ Ներառված են նաև բառարան և օգտագործված աղբյուրների ցանկ։
֏3,600 / $10PDF և EPUB՝ միասին
Վաճառքը կբացվի շուտով։
Գրքում
- Հանրային ծառայություններ, հարկային կառավարում, գնումներ, աուդիտ և քաղաքացիների ներգրավում
- Աշխատանքի որակ, կողմնակալություն, կիբեռանվտանգություն և գաղտնիություն
- Կառավարում, գործնական կիրառում և էթիկական հարցեր
- Համապետական ճարտարապետություն, փոխգործունակություն և տվյալների ստանդարտներ
- Տեխնիկական հիմունքներ և ոլորտային կիրառություններ՝ երկու հավելվածներում
Հրատարակություն և աղբյուրներ
Հայերեն թարգմանությունը՝ Գիորգի Թումասյան։ Պատրաստված է «Հայկի նետ» հայկական ռազմավարական կենտրոնի համար։
- Լեզու
- Հայերեն
- Ձևաչափ
- PDF · EPUB
- Բնագիր
- Համաշխարհային բանկ, 2020
- Էջեր
- 309
- Գլուխներ
- 7
Բովանդակությունն արտացոլում է 2020 թ. գիտելիքներն ու փորձը և խոշոր լեզվային մոդելների կիրառման արդի ձեռնարկ չէ։
Բնագիր զեկույցը ↗Creative Commons Attribution 3.0 IGO (CC BY 3.0 IGO) ↗
Այս թարգմանությունը չի պատրաստվել Համաշխարհային բանկի կողմից և չպետք է համարվի Համաշխարհային բանկի պաշտոնական թարգմանություն։ Համաշխարհային բանկը պատասխանատվություն չի կրում այս թարգմանության որևէ բովանդակության կամ սխալի համար։ Այս անկախ հայերեն հրատարակությունը չի ենթադրում Համաշխարհային բանկի հավանությունը։